Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ

հոդվածներ 1

Բոլոր հոդվածները

  • 2023-01-20 08:50
    анализ

    ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ

    Առավոտյան պաշտպանության նախարարությունը ցնցեց հաղորդագրությամբ, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 01:30-ի սահմաններում, «Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում» բռնկված հրդեհի հետևանքով «նախնական տվյալներով» զոհվել է 15 զինծառայող, ևս 3-ի վիճակը գնահատվում է ծանր: Ավելի ուշ դատախազության մամլո հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ վիրավորները 7-ն են. հոսպիտալ են տեղափոխվել 6 ժամկետային զինծառայողներ և մեկ սպա: Առավոտյան կառավարության նիստում հայտարարվեց նաև, որ հրդեհը բռնկվել է «անվտանգության կանոնների խախտման» պատճառով, մասնավորապես՝ կացարանը ջեռուցվել է բենզինի վառարանով: